Քաղաքականություն

Հրապարակումները, թե Փաշինյանը Սյունիքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու հայտարարություն է արել, ապատեղեկատվություն են

1 րոպեի ընթերցում

Հրապարակումները, թե Փաշինյանը Սյունիքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու հայտարարություն է արել, ապատեղեկատվություն են

Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պաշտոնապես հայտարարել է, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։

Բաղդասարյանը հորդորել է քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում