Տնտեսություն

Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար. բանկը նշեց իր հիմնադրման 35-ամյակն իր հաճախորդների և գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար. բանկը նշեց իր հիմնադրման 35-ամյակն իր հաճախորդների և գործընկերների հետ

Հոկտեմբերի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Evocabank-ի 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ երեկոն։ Միջոցառմանը ներկա էին Բանկի VIP հաճախորդները, խոշոր գործընկերները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բանկից, միջոցառման կոնցեպտը մշակված էր Բանկի պատմության, ձեռքբերումների և նորարար մոտեցումների շուրջ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը խորհրդանշում էր Բանկի կայունությունն ու հզորությունը, իսկ շենքի ֆուտուրիստիկ ձևավորումը` Բանկի ստեղծած նոր իրականությունը: Վիզուալ-զգայական էֆեկտներով վերափոխված սրահներն արտահայտում էին Բանկի հաճախորդակենտրոն մոտեցումները, թափանցիկությունն ու թվային, առաջադեմ մտածելակերպը:

Երեկոյի յուրահատուկ տրամադրությունն ապահովեց լեգենդար Մալխաս ջազ բենդը, այնուհետև` հանրահայտ իտալուհի Ինգրիդը` դարձնելով երեկոն անմոռաց:

Evocabank-ի 35 տարիները միայն թվեր չեն․ դրանք նորարարության, վառ գաղափարների և մարդկանց պատմությունն են։

Հիշեցնենք, որ նույն օրը տեղի էր ունեցել նաև Բանկի գործընկերների համար կազմակերպված կոնֆերանս և գրքի շնորհանդես, որի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում