Կայա Կալասը Կիևում կքննարկի ռազմական և ֆինանսական աջակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։
Ukrainians inspire the world with their courage.
— Kaja Kallas (@kajakallas) October 13, 2025
Their resilience calls for our full support.
I am in Kyiv today for talks on financial and military support, the security of Ukraine’s energy sector, and holding Russia accountable for its war crimes. pic.twitter.com/xQ3juq9aTT
«Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ։
Նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։
Ես այսօր Կիևում եմ՝ ֆինանսական և ռազմական աջակցության, Ուկրաինայի էներգետիկ ոլորտի անվտանգության և Ռուսաստանին իր պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանակցությունների համար»,- նշել է նա գրառման մեջ։