Եգիպտոսի նախագահը բարձրագույն պետական ​​պարգև կշնորհի Թրամփին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշում է կայացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել երկրի բարձրագույն պետական ​​պարգևը՝ Նեղոսի շքանշանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել Նեղոսի շքանշանը՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ նախագահի՝ հակամարտությունների կարգավորման գործում ունեցած ներդրումի, այդ թվում՝ Գազայի հատվածում պատերազմի ավարտի գործում ունեցած դերի», - ասվում է աս-Սիսիի գրասենյակի Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Հայերեն English Русский