Աշխարհ

Ֆիլիպիններում 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տարածվել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տարածվել

Ֆիլիպինների հարավում 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո մի քանի երկրներում ցունամիի նախազգուշացում է տարածվել, ափամերձ տարածքներում գտնվող մարդկանց կոչ են արել տարհանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ պաշտոնյաների՝ առնվազն մեկ մարդ մահացել է։ Հաղորդվել է նաև մի քանի շենքերի և կամուրջների վնասվելու մասին։ 

Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Ինդոնեզիայում և Պալաուում։

Երկու շաբաթ առաջ Ֆիլիպիններում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել՝ 6,9 մագնիտուդով, որի հետևանքով Սեբու կղզում 74 մարդ էր զոհվել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում