Սպորտ

ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով:

ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:

Ըստ ՖԻՖԱ-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:

Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0։5 հաշվով։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում