Մերձավոր Արևելք

Եմենում հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների. Ստեֆան Դյուժարիկ

2 րոպեի ընթերցում

epa12428596 Houthi soldiers ride a vehicle while on patrol, in Sana'a, Yemen, 03 October 2025. Yemen's Houthis have been launching missile and drone attacks for approximately two years against Israel, in support of the Palestinian people in Gaza. EPA/YAHYA ARHAB
epa12428596 Houthi soldiers ride a vehicle while on patrol, in Sana'a, Yemen, 03 October 2025. Yemen's Houthis have been launching missile and drone attacks for approximately two years against Israel, in support of the Palestinian people in Gaza. EPA/YAHYA ARHAB

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները, որոնք վերահսկում են երկրի տարածքի մոտավորապես մեկ երրորդը, ձերբակալել են ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների՝ նրանց թիվը հասցնելով 53-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Բոլորովին վերջերս փաստացի իշխանությունները՝ ի դեմս հութիների, կալանքի տակ են վերցրել ՄԱԿ-ի ևս ինը աշխատակիցների՝ 2021 թվականից ի վեր ՄԱԿ-ի կամայականորեն ձերբակալված աշխատողների ընդհանուր թիվը հասցնելով 53-ի», - ասված է նրա հաղորդագրության մեջ, որը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է խռովարարների նման գործողությունները և կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ձերբակալվածներին։

2014 թ. օգոստոսից ի վեր Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների միջև։ Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին, երբ հակամարտությանը միացել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը գործում էր հութիների դեմ։ Եմենում քաղաքացիական պատերազմը հանգեցրել է աննախադեպ հումանիտար աղետի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի կամ երկրի բնակչության մոտավորապես 80%-ը մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 4 միլիոնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում