Քաղաքականություն

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տվեց Պետրոս Մեղրյանին

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տվեց Պետրոս Մեղրյանին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին անցկացրել է արտահերթ նիստ՝ քննարկելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ փոխանցելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի լիազորությունները դադարած համարելու մասին։

Հոկտեմբերի 1-ին ԿԸՀ էր ուղարկվել նաև նույն դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Հայկ Խալաթյանի ինքնաբացարկի դիմումը, որով վերջինս հրաժարվել էր մանդատից։ Դիմումը նոտարական կարգով վավերացված էր, և թեկնածուն չի մասնակցել նիստին։

Այսպիսով, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորի մանդատը ԿԸՀ-ն փոխանցեց ցուցակի հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում