Հայաստան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ և ղազախ ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ 

Անդրադառնալով երկու երկրերի միջև սահմանադրական արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությանը՝ նա ընդգծել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի և Ղազախստանի Բարձր դատարանների միջև ստորագրված հուշագրի կարևորությունը:

ՀՀ ՍԴ նախագահը նշել է, որ հուշագիրն ամուր հիմք է ստեղծում Սահմանադրական դատարանների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին տրված պետական պարգևը՝ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալը, ինչպես նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի նախագահ Է. Ազիմովայի կողմից շնորհակալական նամակը, որում մասնավորապես կարևորվում է Ղազախստանի Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի միջև համագործակցության ամրապնդումը։

Ղազախստանի ՍԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Բարձր դատարանների փոխգործակցությունը կնպաստի իրավական մշակույթի զարգացմանը, Սահմանադրության գերակայության ամրապնդմանը և արդարության ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը։
Հայաստանում Ղազախստանի դեսպանն, իր հերթին նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EspañolქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում