Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։

Մայքլ Օ‘Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերը՝ ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում