Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն անհրաժեշտ է համարում, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումն ավարտվի մինչև ապրիլի 24-ը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն անհրաժեշտ է համարում, որ  Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումն ավարտվի մինչև ապրիլի 24-ը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի:

Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։ 

Քննարկվել է նաև աշխատանքների պլանավորումը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում