ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/09/25
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.75 դրամով և կազմել 383.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 450.39 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0014 դրամով և կազմել 4.5745 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 515.58 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 183 դրամով և կազմել 46376 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.48 դրամով և կազմել 540.93 դրամ: