Իրավունք

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

2 րոպեի ընթերցում

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածը։

«Դատավորի հետևությունն այն է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում», – հայտարարեց Մելիքսեթյանը։

Վճռով ուժի մեջ է թողնվել նաև խափանման միջոց կալանքը՝ խիստ սահմանափակումներով։ Լրացուցիչ դատալսումներ նշանակվել են սեպտեմբերի 29-ին, ժամը 15։30-ին։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։

Օգոստոսի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում