Իրավունք

Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավարի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբեն Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավարի և ոստիկանի սպանության լուրից. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակմանը, որի հետևանքով զոհվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Վերջինս, ըստ Ռուբինյանի հայտնած տեղեկատվության, ոստիկան է։ 

«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին:

Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբինյանը:

Ավելի վաղ զինված հարձակումը դատապարտել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահներին կոչ անելով շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում