Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 սեպտեմբեր, 2025           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում մինչև հանրային խաղահրապարակի պաշտոնական բացման մեկնարկը, նախատեսվում է շրջայց խաղահրապարակով՝ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն նախագծի առանձնահատկությունները և իրագործման գործընթացը։ Ժամը 11:30-ին Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում կկայանա Երևանի ամենամեծ՝ 2000 քմ տարածքով, ժամանակակից հանրային անվճար խաղահրապարակի բացումը։ Արարողությանը ներկա կլինեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, ովքեր հանդես կգան ողջույնի խոսքով։ 

Ժամը 13:00-ին Հայաստանի պատմության թանգարանում /Հանրապետութեան հրապարակ 4/ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության բացմանն ընդառաջ կկայանա մամուլի ասուլիս: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կար, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան: Ասուլիսից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար կկազմակերպվի փակ դիտում: ՀՀ ԿԳՄՍՆ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին Հանրապետության հրապարակում (շատրվանների մոտ) տեղի կունենա Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։

 

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը