ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատավոր դառնալու արգելքը լսողության կամ տեսողության խանգարում ունեցող անձանց համար

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը՝ նշելով, որ որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

Ըստ աղբյուրի՝ 2025 թվականին սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք նման բացարձակ արգելք են սահմանում։ Դատարանն արձանագրել է, որ այդ արգելքները խախտում են յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը՝ զբաղեցնելու հանրային ծառայության պաշտոն՝ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։ 

ՍԴ-ն շեշտել է, որ բոլոր դեպքերում, Կառավարության որոշման վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները։ 

Այս կապակցությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ մատչելի և արժանիքահեն հանրային ծառայությունը ենթադրում է որոշում կայացնող սուբյեկտների կողմից պաշտոնի հավակնորդի կրթական, մասնագիտական և բարեվարքության որակների առաջնահերթ արժևորումը՝ ողջամտության և համարժեքության շրջանակում նվազեցնելով առողջական պատճառների վկայակոչումը որպես հանրային ծառայության բացարձակ արգելքներ: 

Հիշեցնենք, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք էր ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը: 

Այս կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը:

 

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը