Հայաստան

Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Էդգար Հունանյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։  

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հրամանագրում: 

Էդգար Հունանյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2024 թվականի հուլիսի 30-ին։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում