ՀՀ ԱԱԾ տնօրենը Բաքվում կմասնակցի «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորում»-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորում»-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։