Հայաստան

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա». Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով համաժողովին

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա». Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա» (Gateway to Europe)․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապոյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում: 

Համաժողովին ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն Գոհար Աբաջյանը, պետական և միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է պետություն-մասնավոր երկխոսության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրամիության, Expertise France-ի, Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN)-ի և այլ գործընկերների համակազմակերպմամբ։ 

Համաժողովի նպատակն է եղել համախմբել հայկական և եվրոպական բիզնես հրեշտակներին, ստարտափների հիմնադիրներին, նորարարական և տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին, վենչուրային ու կորպորատիվ գործընկերներին՝ ամրապնդելով գործարար կապերը եվրոպական կապիտալի և տեղական ստարտափների միջև։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում