Նեթանյահուն արդարացված է համարում Կատարում Իսրայելի հարվածը ՀԱՄԱՍ-ին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդարացված է համարում Կատարում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Նրա խոսքով՝ Կատարը, որպես միջնորդ հանդես գալով մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում, «կապված է ՀԱՄԱՍ-ի հետ», ուժեղացնում, հյուրընկալում և ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին։

Եվ այդ պատճառով Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հասցված հարվածը «լիովին արդարացված է», նշել է Իսրայելի վարչապետը։

«Եթե Կատարը ցանկանար, ապա հեշտությամբ կարող էր զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, և դա մեզ կօգներ մեր բոլոր պատանդներին ազատել դեռ պատերազմի առաջին ամիսներին», - ասել է Նեթանյահուն The Times of Israel-ին։

Նա նաև հրաժարվել է նոր տեղեկություններ տրամադրել այն մասին՝ արդյոք Դոհային հարվածի ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ։

«Մենք դեռ ստուգում ենք դա։ Դա դեռ վերջնական չէ։ Մենք սպասում ենք արդյունքներին», - ասել է Նեթանյահուն։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհայում գտնվող շենքերից մեկին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է շարժման հինգ անդամ, այդ թվում՝ շարժման գլխավոր բանագնաց Խալիլ ալ Հայիի որդին, սակայն բոլոր բարձրաստիճան անդամները ողջ են մնացել։ Բացի այդ, զոհվել է Կատարի անվտանգության ուժերի մեկ անդամ։ 

Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Դոհային։ 

Հայերեն

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը