Երևան

Անկախության օրը Հանրապետության և Ազատության հրապարակներում ՀՀ ՊՆ-ն կանցկացնի տոնական միջոցառումներ. Երևանում կլինեն փակ փողոցներ

1 րոպեի ընթերցում

Անկախության օրը Հանրապետության և Ազատության հրապարակներում ՀՀ ՊՆ-ն կանցկացնի տոնական միջոցառումներ. Երևանում կլինեն փակ փողոցներ

Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում