ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 15/09/25
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 383.12 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.4 դրամով և կազմել 450.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.059 դրամով և կազմել 4.6192 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.4 դրամով և կազմել 521.31 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 225 դրամով և կազմել 44973 դրամ: Արծաթի գինն աճել է 14.13 դրամով և կազմել 520.54 դրամ: