Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը կարծում է, որ նոր ուժի իշխանության գալու դեպքում պետք է վերաբանակցություններ իրականացվեն

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը կարծում է, որ նոր ուժի իշխանության գալու դեպքում պետք է վերաբանակցություններ իրականացվեն

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր դժգոհությունը հայտնեց գործող իշխանության՝ Ադրբեջանի հետ վարած բանակցությունների առնչությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: 

«Խաղաղության գործընթացները, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, իրատեսական չեն»,- ասաց Օհանյանը՝ տեսակետ հայտնելով, թե ստորագրված փաստաթղթերը պարունակում են սպառնալիքներ:

Ըստ նրա՝ պետք է բանակցողների փոփոխություն կատարվի:

Անդրադառնալով հարցին՝ եթե իրենք իշխանության գան, սեղանին եղած փաստաթղթի հետ ինչպե՞ս են վարվելու՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. 

«Ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, իսկ այդպիսի հնարավորություն կարող են ունենալ բազմաթիվ ուժեր, իր համար առաջնային խնդիր պետք է սահմանի բանակի ներքին ամրության ձևավորումը: Մյուս քայլերից մեկը, եթե այդ ամրությունը կա, մեր շահերից բխող վերաբանակցություններ իրականացնելն է, կետ առ կետ անցնելն ու ամեն կետում եզրակացություն անելը, թե մեր շահերը որոնք են»:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում