Երևանում կառուցապատողներն անավարտ բազմաբնակարան շենքերի համար անշարժ գույքի հարկի արտոնություններ կստանան

4 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին սեպտեմբերի 9-ի նիստում հաստատեց մայրաքաղաքի վարչական տարածքում կառուցապատողների համար անշարժ գույքի արտոնություններ սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում որոշման նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը: 

«Նախագծի մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Որոշմամբ կկարգավորվեն դեռևս կառուցման փուլում գտնվող, այսինքն ավարտական ակտ չստացած շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Մասնավորապես՝ առկա օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն 2023 թվականից մեկնարկած կառուցապատման ծրագրերի վրա հաշվարկվում է չկառուցված, անավարտ շենքի հարկ: Առկա խնդիրները լուրջ մարտահրավերներ են ստեղծում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում: Գործող կարգավորումների համաձայն՝ զուգահեռ ավելանում է նաև նոր ու չնախատեսված ֆինանսական բեռ, ի դեմս՝ դեռևս չավարտված և դեռ կառուցման փուլում գտնվող շենքի համար առավելագույն ավարտվածության գործակցով հաշվարկվող անշարժ գույքի հարկի: Արդյունքում՝ բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա խոստացված բնակարանները, կառաջանան ծանր տնտեսական հետևանքներ, երկրի ներդրումային միջավայրը կկրի ռիսկեր, կնվազեն նոր կառուցապատման ծրագրի տեմպերը, ինչը բացասական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա»,-պարզաբանեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, սնանկության և ձախողումների առավել ռիսկայնությունը, առաջարկվում է հնարավորություն տալ Երևանի ավագանուն մայրաքաղաքի  տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած կառուցապատողների նկատմամբ կիրառելու արտոնություններ: Առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ կարող են սահմանվել նաև Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ, ընդ որում՝ ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով կարող է կիրառվել 2023-ից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված հարկի նվազեցման արտոնություն 25 տոկոսի չափով: Նույն ժամանակահատվածի համար ազատել նրանց սահմանված կարգով հաշվարկված տույժերից: Նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ  կկիրառվեն հետևյալ արտոնությունները. մինչև 50 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 25 տոկոսի չափով,  50 հազար և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցում՝ 50 տոկոսի չափով:  

Նախատեսված արտոնությունները չեն կիրառվի, եթե մինչև արտոնության տրամադրումը կառուցապատողին տրամադրվելլ է ավարտական ակտ կամ շինարարության թույտվության ժամկետը լրացել է և սահմանված կարգով չի երկարաձգվել:

Հայերեն

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում