Լավրովը կարծում է, որ 3+3 հարթակը վերագործարկելու ճիշտ ժամանակն է
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ տարածաշրջանային խորհրդատվական 3+3 հարթակի (խմբ. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Վրաստանը հարթակի որևէ հանդիպման չի մասնակցել) վերագործակման ճիշտ ժամանակն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ՌԴ ԱԳ նախարարն ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը հիշեցրել է, որ այդ հարթակի նախաձեռնողները եղել են Թուրքիան ու Ադրբեջանը։ «Մենք նախարարների և փոխնախարարների մակարդակով մի քանի հանդիպում ենք անցկացրել։ Հիմա մենք կարծում ենք, որ այդ ձևաչափը վերականգնելու ճիշտ ժամանակն է։ Մեր իրանցի գործընկերներն աջակցում են այս գործընթացներին, Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես արդեն ասացի, այս հարթակի նախաձեռնողներն էին։ Այնպես որ, հույս ունեմ, մոտակա ժամանակահատվածում այդ ձևաչափը կվերականգնվի»,- ասել է Լավրովը։