Տնտեսություն

Կոտայքի մարզում տեղի է ունեցել Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում տեղի է ունեցել Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Գյուղական կյանքի և ավանդույթների 12-րդ փառատոնին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ամենամյա այս փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղատնտեսին ներկայացնել իրենց արտադրանքը:

Այս տարի փառատոնին մասնակցել են շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի տարբեր մարզերից:

Փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի։ Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացրել են տարբեր մարզերի բերքն ու բարիքը, ավանդական թխվածքներ, սեփական արտադրության չրեր, հյութեր, գինիներ, մեղվաբուծական արտադրանք, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական այլ արտադրանք:

Փառատոնն ուղեկցվել է գյուղմթերքի տոնավաճառով, ցուցադրված են եղել նաև արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում