Թուրքիա

Կյանքից հեռացել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը

Կյանքից հեռացել է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Մարմարա» թերթի խմբագրությունը։

Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում։ 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից նշանակվել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։ Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը։ 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» փիլիսոփախոհական նոթերը։ Գրել է նաև պիեսներ։

Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ Հատտեճյանը 2011 թվականին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում