Փաշինյանն առաջարկել է մտածել փողոցում ծխելն արգելելու ու աղբամանների բացակայության Տոկիոյի փորձը Հայաստանում կիրառելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել  է մտածել  փողոցներում ծխելն արգելելու և աղբամանների բացակայության Տոկիոյի փորձը Հայաստանում կիրառելու ուղղությամբ ՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իսկ այդ ճանապարհով գնալու որոշումը իրենց մտքում պետք է կայացնեն բոլոր քաղաքացիները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի եւ աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։

Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։ 

Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչեւ ստացվի։ 

Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»,- գրել է ՀՀ վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը վերջին օրերին աշխատանքային այցով Ճապոնիայում էր, երկու տեսանյութ էր հրապարակել Տոկիոյից, որոնցից մեկով ցույց էր տալիս, որ Ճապոնիայի մայրաքաղաքում փողոցում ծխելն արգելված է, իսկ ծխել ցանկացողների համար փողոցներում կան հատուկ առանձնացված վայրեր։ Իսկ մյուս տեսանյութում վարչապետը իր զարմանքն էր արտահայտել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյի փողոցներում աղբամաններ չկան, բայց դրա հետ մեկտեղ քաղաքի փողոցները մաքուր են, աղբ ընդհանրապես գոյություն չունի։ Վարչապետն ասել էր, որ դեռ չգիտի, թե ինչպես է Տոկիոյի քաղաքային իշխանությունն ապահովել, որ դա կյանքի կոչվի՝ շեշտելով, որ դա առանձին հետազոտության թեմա է։ 

Հայերեն العربية Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը