Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ստանալ սեպտեմբերի վերջին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է սեպտեմբերի ավարտին արդեն եվրոպական կողմից ստանալ Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերջնական տեքստը: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Գրեթե ավարտական փուլում ենք գտնվում գործողությունների ծրագրի ստացման մասով: Բավականին երկար աշխատել ենք գործընկերների հետ, հայտարարել ենք երկխոսության մեկնարկի մասին: Ընդ որում, սա բացառիկ էր եվրոպական տարածաշրջանում, որովհետև հատկապես վերջին տարիներին ԵՄ–ն երկխոսություն գրեթե չի սկսում: Եվ Հայաստանն այս դեպքում բացառություն է համարվել: Արդեն իսկ մի քանի առաքելություններ են ժամանել Հայաստան: Աշնանը սպասում ենք գործողությունների ծրագրի վերջնական տեքստի փոխանցմանը հայկական կողմին»,–ասաց Սարգսյանը:

Որպես թեմայով հայաստանյան կողմից գլխավոր բանակցող՝ Արփինե Սարգսյանն աշխատում է ԵՄ գործընկերների հետ, որ Հայաստանը հնարավորինս շուտ ստանա տեքստը: Նա նկատեց՝ դրանով իսկ գնդակը կհայտնվի հայկական կողմի դաշտում:

«Նախնական տրամաբանությամբ սեպտեմբերի ավարտին կստանանք գործողությունների ծրագիրը: Հետո արդեն կլծվենք աշխատանքին բոլոր միջոցառումները կատարելու ուղղությամբ»,–նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ առումով միայն ՆԳՆ–ն չէ, որ անելիքներ ունի:

Սարգսյանը նաև հայտնեց, որ կենսաչափական նոր համակարգը նախատեսվում է, որ կգործի արդեն 2026–ի երկրորդ կիսամյակին: Այս պահին թե անձնագրի, թե նույնականացման քարտի դիզայնի վերջնականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:  

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան