Հայաստան

ԿԸՀ–ն պատգամավորական մանդատ տվեց Վանիկ Օհանյանին

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ–ն պատգամավորական մանդատ տվեց Վանիկ Օհանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արեն Մկրտչյանի մանդատը տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ–ն մանդատը Վանիկ Օհանյանին տվեց սեպտեմբերի 3–ի հերթական նիստում: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, ստացել էր սեպտեմբերի 1–ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում