Ռյուտեն առաջիկա օրերին հստակություն է սպասում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս է հայտնել, որ Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հստակություն կլինի այն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք աշխարհի մի շարք երկրներ կկարողանան Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես սպասում եմ, որ վաղը կամ դրանից անմիջապես հետո կհաջողվի հստակություն ունենալ այն մասին, թե ինչ կարող ենք անել հավաքական կերպով», - հայտարարել է Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

Ռյուտեի խոսքով՝ սա հնարավորություն կտա հասկանալու, թե ԱՄՆ-ն ինչ կցանկանար անել իր կողմից անվտանգության երաշխիքների շրջանակներում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հանդիպումներ անցկացվեն, հատկապես պետությունների ղեկավարների մակարդակով, ապա չափազանց կարևոր կլինի նախապես հստակություն ունենալ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցի վերաբերյալ։

«Կամեցողների կոալիցիայից» մի շարք եվրոպացի ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 4-ին, Փարիզում: Խառը ձևաչափով՝ անձնական ներկայությամբ և տեսակապով կազմակերպված հանդիպման մասնակիցները «կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա կատարված աշխատանքները», - ավելի վաղ հաղորդել էր BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի Փարիզում կայանալիք հանդիպմանը:

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի