Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է հանրային տրանսպորտի երկու ուղևոր
1 րոպեի ընթերցում

Երևանի Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է նաև հանրային տրանսպորտի երկու ուղևոր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող 2 ուղևոր»,-նշել է նա։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ Դրա հետևանքով վնասվել են հարակից երեք մեքենաներ և մեկ հասարակական տրանսպորտ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։