Եվրոպա

ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Կալաս

Եվրամիության երկրները ինքնուրույն կորոշեն իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու հարցը մարտական գործողությունների դադարեցումից հետո. ընդհանուր եվրոպական որոշում առայժմ չկա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը Կոպենհագենում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: 

«ԵՄ երկրները պետք է իրենք որոշեն տեղում զորքերի հարցը: Մենք արդեն լսել ենք, որ որոշ երկրներ արդեն որոշում են ընդունել, որ զորքեր կուղարկեն, որոշները՝ ոչ, մենք քննարկում ենք դա», - ասել է Կալասը: 

Նա նաև ընդգծել է, որ «չեզոք երկրները կարող են մասնակցել դրան»: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում