Եվրոպա

Մերցի կուսակցությունը քննադատել է նրան Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման համար

1 րոպեի ընթերցում

Մերցի կուսակցությունը քննադատել է նրան Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման համար

Գերմանիայի Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբն օգոստոսի 10-ին կանցկացնի արտակարգ նիստ՝ կապված Գերմանիայի կողմից Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման հետ։  

«Վերոնշյալ աշխատանքային խմբում ընդգրկված 14 պատգամավորները գտնվում են ամառային արձակուրդում, սակայն կապի մեջ կլինեն տեսակոնֆերանսի միջոցով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Գյունտեր Զաուտերը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ մի քանի հանրահայտ քրիստոնեադեմոկրատներ կտրուկ կերպով արտահայտվել էին Իսրայելին գերմանական զենքի մատակարարումը դադարեցնելու՝ Մերցի որոշման դեմ՝ այդ քայլը որակելով Գերմանիայի կողմից կատարված կոպիտ քաղաքական և ռազմավարական սխալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում