Քաղաքականություն

Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքի դադարեցում. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքի դադարեցում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակը պետք է մեծանա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համատեղ հռչակագրի ստորագրմամբ՝ շատ հարցեր երկկողմ ֆորմատում քննարկելու և լուծելու հնարավորություն պետք է բացվի։ 

«Մենք այդ ուղղությամբ կաշխատենք։ Մեր օրակարգը իրականում շատ լայն է։ Մենք պետք է շարունակենք կոնսուլտացիաները խաղաղության պայմանագրի ստորագրման, վավերացման շուրջ։ Նաև բազմաթիվ հարցեր կան, որ մենք կարող ենք քննարկել։ Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում երկկողմ ձևաչափով աշխատանքի դադարեցում կամ երկկողմ ձևաչափի վերափոխում։ Ըստ էության, այսօրվա իրադարձությունը երկկողմ աշխատանքի արտահայտություններից մեկն է, և ես վստահ եմ, որ մենք երկկողմ ձևաչափով շարունակելու ենք մեր աշխատանքը»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Փաշինյանը հավելել է, որ օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ կողմերը պաշտոնապես և գրավոր կերպով արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է և, ըստ էության, այլևս անփոփոխելի։ Հիմա մենք պետք է աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում