ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը վճիռը hրապարակել է օգոստոսի 8-ին։

Դատարանը Ռուբեն Վարդազարյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ընդունված ՔՕ-ի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով)։ 

Դատարանը Վարդազարյանի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ է նշանակել՝ նրան 2 տարի ժամկետով զրկելով տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից։

Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնաց անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 

Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Հայերեն English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը