Տնտեսություն

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կառավարությունը «Վիվա Արմենիա»-ում իր բաժնետոմսերի առնչությամբ որոշում է ընդունել

1 րոպեի ընթերցում

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կառավարությունը «Վիվա Արմենիա»-ում իր բաժնետոմսերի առնչությամբ որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում «Վիվա Արմենիա»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնետոմսերի առնչությամբ որոշում է ընդունել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ 

Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։ 

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ Կառավարությունն ավելի ուշ պարզաբանում է տարածել որոշման առնչությամբ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում