Աշխարհ

Մահացել է Մյանմայի նախագահի պաշտոնակատարը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Մյանմայի նախագահի պաշտոնակատարը

74 տարեկանում մահացել է Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մյին Սվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Մյանմայի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհուրդը: 

Քաղաքական գործիչը մահացել է օգոստոսի 7-ի առավոտյան: Ավելի վաղ նա գտնվում էր արձակուրդում  առողջական վիճակի պատճառով:

Մյին Սվեն 2016 թվականից զբաղեցրել է Մյանմայի փոխնախագահի պաշտոնը: 2021 թվականի փետրվարի 1-ի զինվորական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ Վին Մյինի փոխարեն, որին պաշտոնանկ են արել իշխանության եկած զինվորականները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում