Պուտինը Կրեմլում ընդունել է Մալայզիայի թագավորին
1 րոպեի ընթերցում

Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Մալայզիայի գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Մալայզիայի ղեկավարը պետական այցով ՌԴ է ժամանել Պուտինի հրավերով։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն ռուս-մալայզիական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև հրատապ նշանակություն ունեցող միջազգային ու տարածաշրջանային հարցեր։
Սուլթան Իբրահիմի այցը Ռուսաստան կտևի օգոստոսի 5-ից մինչև 10-ը։ Սուլթան Իբրահիմը դարձել է Մալայզիայի առաջին ղեկավարը, որը պետական այցով Ռուսաստան է ժամանել 1967 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր։
Կարդացեք հոդվածը` English