Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Պետական կառույցներ

ժամը 14:00-ին հրավիրում ենք ՀՀ կենտրոնական բանկ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ասուլիսի լուսաբանմանը (բանախոս՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան):

Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին, ուստի խնդրում ենք Կենտրոնական բանկ գալ ասուլիսից առնվազն 10 րոպե առաջ: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ 592592 (ներքին 0702) հեռախոսահամարով կամ mcba@cba.am<mailto:mcba@cba.am> էլ. փոստով:

 

Ժամը  07:00-ից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և հարակից Անգլիական այգու տարածքում  օգոստոսի 5-7-ը  տեղի կուենա ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովիը:

Համաժողովը կհյուրընկալի 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդի 55 երկրից և 200 մասնակցի Հայաստանից։ 

Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-սփյուռք համագործակցության շրջանակներում։ 

Եռօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, ինտերակտիվ աշխատաժողովներ, բանախոսություններ, աշխատաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, համայնքային կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ, համաժողովի մեկնարկն ազդարարող մարզական մարաթոն, էքսպո, սփյուռքի հայ երիտասարդների մասնակցությամբ հայկական ազգային տարազների ցուցադրություն և այլ մշակութային միջոցառումներ։ 

Չհավատարմագրված լրատվամիջոցները չեն կարող մասնակցել միջոցառմանը: 

Օրակարգն՝ այստեղ

 

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի Նկարիչների Միությունում  (Աբովյան փողոց 16, Երևան) «Ստեղծագործական կամուրջ» նախագծի շրջանակում տեղի կունենա միջազգային գիտաժողով: 

Ժամը 18:00-ին՝ ցուցահանդեսի բացում:

«Ստեղծագործական կամուրջ» նախագծի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2020թ., երկրորդը՝ Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում՝ 2022թ․։

Կազմակերպիչներ՝ Ճարտարապետության միջազգային ակադեմիա (IAD) Տարածական դիզայնի կորեական ինստիտուտ (KISD) «Տապան» հայկական թանգարանի և Հայաստանի Նկարիչների Միության աջակցությամբ: 

Ցուցահանդեսում կներկայացվեն ճարտարապետական և դիզայներական նախագծեր, ինչպես նաև կիրառական և կերպարվեստի ստեղծագործություններ 14 երկրների հեղինակների կողմից։ Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն բանախոսներ և պրոֆեսորներ Իսպանիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից և Մեծ Բրիտանիայից։

 

Հայերեն

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով