Աշխարհ

Ճապոնիան վերսկսել է «Ֆուկուսիմա-1»-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան վերսկսել է «Ֆուկուսիմա-1»-ից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս

Ճապոնիան տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ ցունամիի մասին նախազգուշացումը վերացվել է և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը շուտով կվերսկսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԱԷՄԳ-ը հայտնել է X-ի էջում։ 

Հուլիսի 30-ին կազմակերպությունից հայտնել էին, որ համաշխարհային օվկիանոս  մաքրված ջրի արտանետման գործընթացը կասեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ռուսաստանի ափերի մոտ՝ Կամչատկայի ափերին հուլիսի 30-ին գրանցված 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների ափերին ցունամիներ էր առաջացրել։ 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեծ թվով մարդիկ տարհանվել էին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում