Նոր կարգավորումներ են սահմանվել մոլորեցնող և ագրեսիվ վարքագծի միջոցով  անարդար գործելակերպի և միանալու պայմանագրերի համար

3 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը՝  սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից և բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից՝ ուղղված ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության  զարգացած համակարգի ստեղծմանը։

«Իրականացված փոփոխություններն այս շարքում առաջինն են, բայց ոչ վերջինը։ Ստանձնած բարեփոխումներին համահունչ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը, ինչը ենթադրում է շարունակական համատեղ աշխատանք բիզնեսի հետ՝ եվրոպական լավագույն փորձին մոտարկված շուկա և լավ պաշտպանված սպառող ունենալու նպատակով»,- հավելել է ՄՊՀ անդամը։

Ըստ աղբյուրի՝ ՄՊՀ ներկայացուցիչները տնտեսավարողներին ներկայացրել են անարդար առևտրային գործելակերպի, ինչպես նաև միանալու պայմանագրերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները։

Ըստ այդմ՝ անարդար առևտրային գործելակերպը կարող է դրսևորվել մոլորեցման կամ ագրեսիվ վարքագծի միջոցով։ Օրինակ՝ թյուր տպավորություն ստեղծելով, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով և եթե սպառողը չհասցնի գնում կատարել այդ  ժամկետում, ապա կզրկվի շահավետ գնում կատարելու հնարավորությունից կամ հայտարարելով, թե տնտեսավարողը պատրաստվում է դադարեցնել  ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք և այդ առթիվ զեղչեր է կիրառում՝ սպառողների մոտ տպավորություն ստեղծելով, որ ինքնարժեքից ցածր գնով ապրանքներ կարող են ձեռք բերել, երբ իրականում այդպես չէ։

Ագրեսիվ վարքագիծ կհամարվի  առանց սպառողի համաձայնության վերջինիս տուն անհատական այցելություններ կատարելը կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

Սպառողների շահերը խախտող գործելակերպի մյուս դրսևորումներին կարելի է ծանոթանալ հղմամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում