Գիտություն

Երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը մոտենում է. ի՞նչ սպասել տարվա գլխավոր գիտական իրադարձությունից

2 րոպեի ընթերցում

Երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը մոտենում է. ի՞նչ սպասել տարվա գլխավոր գիտական իրադարձությունից

Այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի երկրորդ համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը։ Այն կրկին միավորելու է գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող մարդկանց, կազմակերպություններին, կրթական հաստատություններին ու հասարակությանը մեկ նպատակի շուրջ. գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը դարձնել առաջնահերթություն պետության եւ հասարակության համար։

Այս տարվա միջոցառման կարգախոսն է` «Զարգացնել գիտությամբ»։ Կազմակերպիչները վստահ են, որ առանց գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը պատշաճ ուշադրության անհնար է ունենալ ուժեղ տնտեսությամբ, պաշտպանված, կայուն զարգացող պետություն։ Այս տարի նույնպես «Գիտության շաբաթ. Հայաստան»-ը բաժանված է լինելու երկու մասի. Երևանի Ազատության հրապարակում կրկին կանցկացվի Գիտության փառատոն` բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով, ցուցադրություններով, գիտափորձերով, քննարկումներով ու անսպասելի անակնկալներով, իսկ Հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում կանցկացվեն ապակենտրոնացված միջոցառումներ` միջգիտակարգային համագործակցության թեմայով։

Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Նոր եթերաշրջանի առաջին թողարկման հյուրերն են «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը ու «Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանը, ովքեր մանրամասն պատմել են այս տարի անցկացվելիք միջոցառման մասին։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում