Թրամփը ստորագրել է արտասահմանյան օգնության և ԶԼՄ-ների աջակցության ծախսերի կրճատման մասին  օրենքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենք արտասահմանյան օգնության և հանրային հեռարձակող ընկերությունների ֆինանսավորման պետական ծախսերն 9 միլիարդ դոլարով կրճատելու մասին: «Արմենպրես»-ի փոխանմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Չեղարկվող ֆինանսավորման մեծ մասը՝ 7,9 միլիարդ դոլարը, պետք է ուղղվեր արտասահմանյան օգնությանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով, իսկ 1,1 միլիարդ դոլարը՝ Հանրային հեռարձակող կորպորացիային, որը ֆինանսավորում է NPR-ը և PBS-ը.  այդ գումարի մեծ մասը հատկացվում է ամբողջ երկրում ավելի քան 1500 հանրային ռադիոկայանների և հեռուստակայանների։

Օրինագիծն ավելի վաղ հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից: 

Փետրվարի 3-ին Թրամփի վարչակազմն, ըստ էության, դադարեցրել է USAID-ի գործունեությունը, որն օգտագործվում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար և այլ երկրների վրա ազդեցության միջոց էր: Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշանակվել էր USAID-ի ժամանակավոր ղեկավար, հայտնել է, որ կառավարությունը ստուգման արդյունքներով դադարեցրել է գերատեսչության ծրագրերի 83%-ի գործողությունը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում