Երևանի քաղաքապետարանը հուլիսի 27-ին հրավիրում է Վարդավառը նշելու
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հուլիսի 27-ին, ժամը 13։00 մինչև 18։00 Երևանի գեղասահքի ու հոկեյի մարզադպրոցում Վարդավառը նշելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, հրավիրում ենք ձեզ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում:
Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:
Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք։ Մուտքն ազատ է։ Սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ: