Քաղաքականություն

Տոմսկի համալսարանն արձագանքել է «Գեղարդ» հիմնադրամի բողոքին

2 րոպեի ընթերցում

Տոմսկի համալսարանն արձագանքել է «Գեղարդ» հիմնադրամի բողոքին

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։

«Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:

Հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ և օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները։

«Գեղարդ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնել Տոմսկի համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և անաչառության համար: Հիմնադրամը կշարունակի հետևողական լինել հակահայկականության և հակագիտականության հետագա դրսևորումների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում