Սիրիական աս-Սուեյդա նահանգում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1120-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Զոհերից 531-ը, որոնց շարքում 104-ը քաղաքացիական անձինք են, գրանցվել է աս-Սուեյդա նահանգում։ Զոհերի շարքում են նաև Պաշտպանության նախարարության և անվտանգության 373 աշխատակից, այդ թվում՝ բեդվին ցեղերի 18 անդամ և մեկ լիբանանցի զինյալ։

Դիտորդական կենտրոնի տեղեկացմամբ՝ իրավիճակի սրման ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է կառավարական ուժերի 15 անդամ։

Կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 13-ին դրուզ և բեդվին ցեղերի միջև բռնկված բախումների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 940 մարդ։

Syria TV-ի տեղեկացմամբ՝ աս-Սուեյդայի ներքին անվտանգության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ ադ-Դալաթին հուլիսի 21-ին հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որը թույլ է տալիս բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են լքել աս-Սուեյդա նահանգը, ապահով տարհանվել։ 

Ադ-Դալաթին ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարը և թույլ տան պետական հաստատություններին ստանձնել իրենց դերը նահանգում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու գործում։

Syria TV-ի թղթակցի տեղեկացմամբ՝ անվտանգության ուժերի ուղեկցությամբ մոտ 300 բեդվին ընտանիք ավտոբուսով տարհանվել է Դարաայի շրջանի Բուսրա ալ-Հարիր գյուղաքաղաք։

Հուլիսի 20-ին Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ աս-Սուեյդայի տարբեր խմբավորումների միջև հրադադարը ուժի մեջ է մտել ժամը 17:00-ին։ Նա նշել է, որ հաջորդ քայլը կլինի երկու կողմերի միջև գերիների փոխանակումը և որ դրա համար իրականացվում են լոգիստիկ պայմանավորվածություններ։

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով