Երևան

Երևանում շուրջ 200 թեքահարթակ է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Երևանում շուրջ 200 թեքահարթակ է կառուցվել

Երևանում ակտիվորեն շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի հուլիսի 21-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Արդեն իսկ 11 հասցեներում կառուցվել է 200 թեքահարթակ։ Հասցեների հավաքագրումը շարունակվում է ըստ քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակին ուղարկված դիմումների և վարչության մասնագետների իրականացրած տեղազննությունների արդյունքում»,-մանրամասնեց Թևոսյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում