Դսեղի սրճարանի մոտ 25-ամյա երիտասարդը դանակահարել է անչափահասի
1 րոպեի ընթերցում

«Վանաձոր» բժշկական կենտրոնից հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
Պարզվել է, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով:
Ժամը 23.40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Կարդացեք հոդվածը` Русский