Իրավունք

Երևանի ավտոբուսներից մեկում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի ավտոբուսներից մեկում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հուլիսի 18-ին հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ Երևանի թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ 

Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։

Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում